«Թվային Պետերբուրգ. Զգացմունքները ՏՏ ոլորտում». Ալեքսանդր Պետրոսյանի ցուցահանդեսը

23 Դեկտեմբերի 2023, 10:00

Մշակույթ

Սանկտ Պետերբուրգի կապի կենտրոնական թանգարանում բացվել է լուսանկարչական ցուցահանդես, որ կրում է «Թվային Պետերբուրգ. Զգացմունքները ՏՏ ոլորտում» խորագիրը:

Աշխատանքների հեղինակը հայտնի հայ լուսանկարիչ Ալեքսանդր Պետրոսյանն է, որ հռչակ է ձեռք բերել իր աշխատանքներում ոչ ստանդարտ անկյունների և զգացմունքային լուսանկարների շնորհիվ։

Լուսանկարների հերոսները Սանկտ Պետերբուրգի առաջատար ՏՏ ընկերությունների և հեռահաղորդակցության օպերատորների աշխատակիցներն են, արդյունաբերական բուհերի ուսանողներ և աշխատակիցներ, թվային տեխնոլոգիաների հետ առնչվող ձեռնարկությունների աշխատակիցներ։

Ցուցահանդեսն առաջին անգամ ներկայացվել է «ՏՏ երկխոսություն 2023» միջազգային ֆորումում, որն անցկացվել է նոյեմբերին Expoforum-ում։