UFC-ն հաստատել է Ծառուկյան-Մախաչև տիղոսային մենամարտի օրը
08 Դեկտեմբերի 2024, 18:00
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/12/08120854/photo_5379736264305140756_x.jpg)
UFC-ն հրապարակել է թեթև քաշային կարգում Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև տիտղոսային մենամարտի ամսաթիվը: Մենամարտը կկայանա 2025 թվականի հունվարի 18-ին Լոս Անջելեսում՝ UFC 311 մրցաշարի շրջանակներում:
Մարտիկներն արդեն հանդիպել են 2019 թվականին UFC Fight Night 149 մրցաշարում։ Այդ ժամանակ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ է տարել Մախաչևը։ Ծառուկյանի համար դա դեբյուտային մենամարտ էր UFC-ում։
Նախօրեին տեղի է ունեցել Մախաչևի ու Ծառուկյանի միջև «հայացքների մենամարտը»։
Հիշեցնենք, որ 28-ամյա Ծառուկյանը տարել է 22 հաղթանակ և 3 պարտություն MMA-ում: UFC-ում նա ներկայացնում է Հայաստանը: Ավելի վաղ մարտիկը UFC-ի ութանկյունում հանդես էր գալիս Հայաստանի և Ռուսաստանի դրոշներով։
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/12/08120850/photo_5379736264305140757_y-1024x576.jpg)