Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ ֆիլմն արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին

08 Փետրվարի 2025, 15:50

Մշակույթ

Հայ դերասարանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմը «Critics Choice Awards»-ում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին։ Այս մասին «Ինստագրամ»-ի իրենց էջերում տեղեկացրել են դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը: Նրանք հրապարակմանը կից նաև լուսանկարներ են հրապարակել։

Նշենք, որ ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը Կաննի 2024 թվականի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին: Ֆիլմը նաև «Օսկար» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում է: Այն ներկայացված է նաև լավագույն ռեժիսոր, լավագույն դերասանուհի, երկրորդ պլանի լավագույն դերասան և լավագույն օրիգինալ սցենար անվանակարգերում: