Վահագն Չախալյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս մեկ ամսով
30 Հուլիսի 2026, 16:17
«18 արդարների» գործով մեղադրյալ Վահագն Չախալյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով (մինչև սեպտեմբերի 4-ը)։ Հուլիսի 30-ի նիստում նման որոշում է կայացրել դատավոր Կարեն Ֆարխոյանը։
Նրա տնային կալանքի ժամկետը լրանում էր օգոստոսի 4-ին։
Դատարանի որոշումն ընդունվել է «ամո՛թ» վանկարկումներով։ Դատավորը սպառնացել է, որ նման բան կրկնվելու դեպքում մեղավորները դուրս կհանվեն դատական նիստերի դահլիճից, կամ նույնիսկ որոշում կկայացվի դռնփակ նիստ անցկացնելու մասին։