Վանա լճի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվել է ամենամյա պատարագը

06 Սեպտեմբերի 2026, 13:30

Քաղաքականություն

Վանա լճի Աղթամար կղզու պատմական Սուրբ Խաչ հայկական եկեղեցում այսօր մատուցվել է ավանդական պատարագը։

Համաձայն սահմանված կարգի՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ եկեղեցում պատարագ է մատուցվում տարին մեկ անգամ: