Վանաձորում պատուհանից ընկած 2-ամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվել
31 Օգոստոսի 2026, 17:40
Վանաձորում պատուհանից վայր ընկած 2-ամյա տղան, գիտակցության չգալով, մահացել է Երևանի հիվանդանոցներից մեկում։
Ողբերգական դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի 29-ին, ժամը 11:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տարոն թաղամասում։ Երեխան անզգուշաբար վայր էր ընկել բնակելի շենքի 3-րդ հարկի պատուհանից՝ պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փոքրիկին ծայրահեղ ծանր վիճակում նախ տեղափոխել էին «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Տեղի մասնագետների կողմից առաջին անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո երեխան սանավիացիայով տեղափոխվել էր մայրաքաղաքի մասնագիտացված հիվանդանոց, սակայն օգոստոսի 30-ին նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։