Վարազդատ Կազանջյան․ Համաշխարհային պլաստիկ վիրաբուժության հիմնադիրը
18 Մարտի 2024, 23:38
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Վարազդատ Կազանջյանը ծնվել է 1879 թվականի մարտի 18-ին Երզնկայում։ Ուսանողական տարիներին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ սկսել է սովորել անգլերեն և հաճախել է երեկոյան դասընթացների։ Իսկ ավելի ուշ, հիանալի տիրապետելով լեզվին, հեշտությամբ ընդունվել է Հարվարդի համալսարան։ Կազանջյանը 1905 թվականին ավարտել է ատամնաբուժական դպրոցը և սկսել աշխատել որպես «ատամնաբույժի օգնական»։ 1915-1919 թվականներին եղել է Հարվարդի համալսարանի բժշկական բաժնի ծնոտների և դեմքի գլխավոր վիրաբույժ։
1915 թվականին Ֆրանսիայի կառավարությունը դիմել է Հարվարդի համալսարանին՝ խնդրելով ընտրել օրթոպեդների խումբ՝ նրանց տեղափոխելու հիվանդանոցներ, որոնք տեղակայված էին Անտանտի կողմից պատերազմող Եվրոպայում: Այսպիսով, Կազանջյանը հայտնվել է Ֆրանսիայի հարավում, որտեղ աշխատել է «Յանկի» կոչվող հիվանդանոցում։
Վարազդատ Կազանջյանը հիվանդանոցից ոչ հեռու ստեղծել է առանձին մասնագիտացված կլինիկա և այնտեղ տարել իր բոլոր հիվանդներին։ Երկու տարվա ընթացքում նա վիրահատել է մոտ 2,5 հազար վիրավորի, մինչև 1918 թվականը եղել է Եվրոպայում և ստացել «հրաշք վիրաբույժ» մականունը։
«Իմ հաջողության գաղտնիքը օրթոպեդիկ ստոմատոլոգիայի գերազանց իմացությունն է: Ես մշակեցի ծնոտը վիրահատելու տեխնիկան՝ ալյումինե մետաղալարերի միջոցով հավաքելով նրա բոլոր բեկորները ճիշտ դիրքում»,- իր հարցազրույցներից մեկում կիսվել է բժիշկը։
Ֆրանսիայի կառավարությունը և անձամբ Անգլիայի թագավոր Գեորգ V-րդը, նրան պարգևատրել են իրենց պետությունների բարձրագույն պարգև-շքանշաններով։
1925թ-ից դոկտոր Կազանջյանը դասավանդել է Հարվարդում իր սեփական դասընթացը և միևնույն ժամանակ որպես այցելող բժիշկ աշխատել տարբեր նահանգների կլինիկաներում: Կազանջյանը դարձել է առաջին գիտնականը, որ ստացել է Հարվարդի բժշկական դպրոցի պլաստիկ վիրաբուժության պրոֆեսորի գիտական աստիճանը։ Նա առաջինն է եղել ԱՄՆ-ում, որ հրատարակել է գրքեր պլաստիկ վիրաբուժության թեմայով։
Վարազդատ Կազանջյանը մահացել է 1974 թվականի հոկտեմբերի 19-ին։
«Իմ հաջողության գաղտնիքը պրոթեզային ստոմատոլոգիայի գերազանց իմացությունն է: Ես մշակեցի ծնոտը վիրահատելու տեխնիկան՝ ալյումինե մետաղալարերի միջոցով հավաքելով նրա բոլոր բեկորները ճիշտ դիրքում»,- իր հարցազրույցներից մեկում կիսվել է բժիշկը։
Ֆրանսիական կառավարությունը Կազանջյանին պարգևատրել է Ֆրանսիայի կառավարության ռազմական պարգևների շքանշանով, իսկ Անգլիայի Գևորգ V-ը նրան շնորհել է Սուրբ Միքայել և Սուրբ Գևորգ շքանշանը։
1925թ.-ից դոկտոր Կազանջյանը դասավանդել է Հարվարդում իր սեփական դասընթացը և միևնույն ժամանակ որպես այցելող բժիշկ աշխատել տարբեր նահանգների կլինիկաներում: Կազանջյանը դարձել է առաջին գիտնականը, որ ստացել է Հարվարդի բժշկական դպրոցի պլաստիկ վիրաբուժության պրոֆեսորի գիտական աստիճանը։ Նա առաջինն է եղել ԱՄՆ-ում, որ հրատարակել է գրքեր պլաստիկ վիրաբուժության թեմայով։
Վարազդատ Կազանջյանը մահացել է 1974 թվականի հոկտեմբերի 19-ին։