Վարազդատ Լալայանը` Ծանրամարտի աշխարհի առաջնության փոքր ոսկե մեդալակիր
15 Դեկտեմբերի 2024, 19:44
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի առաջնությունում տղամարդկանց պայքարում մրցահարթակ է դուրս եկել +109 կգ քաշային, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը:
Վերջինս, բարձրացնելով 215 կգ, փոքր ոսկե մեդալ է նվաճել:
Իսկ Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը, բարձրացնելով 210 կգ, նվաճել է արծաթե մեդալ: