Վարազդատ Լալայանը՝ Դոհայի Գրան պրիի հաղթող, Սիմոն Մարտիրոսյանը երկրորդն է
Կատարում ընթացող ծանրամարտի տարվա վերջին Գրան Պրին եզրափակվել է գերծանր քաշային ծանրորդների ելույթով:
Դոհայում ընթացող մրցաշարի գերծանր քաշային կարգում Հայաստանի հավաքականից Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում գրանցել է 190 կգ: Այս մրցաձևում Մարտիրոսյանը երրորդն է: Մարտիրոսյանը հրում վարժությունում գրանցել է 231 կգ և 240 կգ: Երկամարտի 430 կգ արդյունքով նա երկրորդն է:
Հայաստանի ընտրանու անդամ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում մեկ հաջող մոտեցում ունեցավ: Նա պահել է 200 կգ` դառնալով փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում Լալայանը երեք մոտեցմամբ բարձրացրել է 230 կգ, 235 կգ և 341 կգ: Երկամարտի 441 կգ արդյունքով նա դարձավ ոսկե մեդալակիր: