Վարազդատ Լալայանը՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն

11 Օգոստոսի 2024, 00:30

Սպորտ

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ ծանրորդ Վարազդատ Լալայանի ելույթով Փարիզ-2024-ը ավարտվեց հայազգի մարզիկների համար:

Փարիզի «Հյուսիսային Արենա»-ում ընթացող ծանրամարտի մրցաշարը եզրափակվեց գերծանր մարզիկների պայքարով:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը հաջորդաբար պոկեց 210 կգ, 215 կգ, սակայն չբարձրացրեց 218 կգ: Հրում վարժությունում Լալայանը հաջող մոտեցմամբ բարձրացրեց 247 կգ, 252 կգ, բայց չկարողացավ բարձրացնել 256 կգ: Երկամարտի 467 կգ արդյունքով Վարազդատ Լալայանը Փարիզ-2024-ի արծաթե մեդալակիր է:

Բահրեյնի դրոշի ներքո հանդես եկող Գոռ Մինասյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 210 կգ, 216 կգ, սակայն չֆիքսեց 220 կգ: Հրում վարժությունում Մինասյանը բարձրացրեց 245 կգ, սակայն կարողացավ բարձրացնել 255 կգ: Երկամարտի 461 կգ Մինասյանը դարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:  

Այս քաշում Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումն արդեն երրորդ անգամ նվաճեց Վրաստանից Լաշա Տալախաձեն: Վերջինս երկամարտում գրանցեց 470 կգ արդյունք:

Մինչ այս Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում Փարիզ-2024-ի արծաթեմեդալակիրներ էին դարձել ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, իսկբրոնզե էր նվաճել ըմբիշ Մալխաս Ամոյանը: