Ծանրամարտի ԱԱ․ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն
11 Հոկտեմբերի 2025, 19:00
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը տղամարդկանց գերծանր (+110 կգ) քաշային կարգում մրցահարթակ է դուրս եկել Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը։
Լալայանը պոկել է 206 և 211 կգ․ այս վարժությունում նա դարձել է ոսկե մեդալակիր։ Հրում վարժությունում Լալայանը բարձրացրել է 245 և 250 կգ՝ այս վարժությունում ևս զբաղեցնելով առաջին տեղը։
Երկամարտի 461 կգ արդյունքով Վարազդատ Լալայանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվել է աշխարհի չեմպիոն։
Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը կարիերայում երրորդ անգամ դարձել է աշխարհի փոխչեմպիոն: Գոռը երկամարտում գրանցել է 447 կգ արդյունք (պոկում` 205 , հրում` 242 կգ)։