Վարազդատ Լալայանը փոքր ոսկի նվաճեց Եվրոպայի առաջնությունում

21 Ապրիլի 2025, 18:14

Սպորտ

Մոլոդվայի մայրաքաղաք Քիշինևում ընթացող ծանրամարտի մեծահասկաների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Վարազդատ Լալայանը փոքր ոսկի է նվաճել։ Հայ ծանրորդը (+109 կգ) պոկում վարժությունում բարձրացրել է 210 կգ՝ երկրորդ տեղում ընթացող ուկրաինացի մարզիկից 20 կգ ավել քաշ բարձրացնելով։

Նշենք, որ Լալայանը երրորդ մոտեցմամբ պատվիրել էր 218 կգ, որը չկարողացավ բարձրացնել։