Վարչական դատարանը մերժել է «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ կառավարության
14 Հուլիսի 2026, 20:17
Վարչական դատարանը մերժել է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը։ Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։
«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի կողմից 2026 թվականի հուլիսի 1-ին հայցադիմում էր ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության՝ «Էներգետիկայի մասին» օրենքի հիման վրա որպես բացառիկ միջոց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 70% բաժնեմասի՝ Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան օտարելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին:
Դատարանը գտել է, որ նման հայցը ենթակա չէ քննության, և առկա է հայցադիմումի ընդունումը մերժելու՝ Վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքը:
Մասնավորապես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության: