Վարչապետը եկեղեցու գործերին խառնվելու իրավունք չունի. հարցում Լոռիում
19 Հունվարի 2026, 19:15
Լոռիում անցկացված հարցման ժամանակ բնակիչները մտահոգություն են հայտնել եկեղեցի-պետություն լարված հարաբերությունների վերաբերյալ:
Հարցվածների գերակշիռ մասը խիստ քննադատաբար է մոտեցել իշխանության կողմից եկեղեցական հարցերին միջամտելու փորձերին՝ համարելով դա սահմանադրական կարգի և դարավոր ավանդույթների խախտում։
«Եկեղեցին անձեռնմխելի է»,- նշել է բնակիչներից մեկը:
«Ոչ ոք իրավունք չունի խառնվելու եկեղեցու գործերին»,- ասել է հարցման մեկ այլ մասնակից:
Անդրադառնալով կաթողիկոսի դերին՝ հարցվածներից մեկն ասել է. «Կաթողիկոսն այն մարդն է, որը թագավորից հետո երկիր է ղեկավարել, պատերազմներ հաղթանակով պսակել։ Ինչո՞ւ են պառակտում առաջացնում։ Կաթողիկոսին փոխելու իրավասությունը միայն եկեղեցական խորհրդինն է»:
Մանրամասները՝ տեսանյութում: