Վարչապետը պառլամենտի ենթակա մարմիններից մեկի ղեկավարն է, ոչ թե ամեն ինչի ղեկավարը․ Օրբելյան
24 Սեպտեմբերի 2026, 11:53
Վարչապետը ոչ թե խորհրդարանական մեծամասնության ղեկավարն է, այլ ընդամենը պառլամենտի ենթակա մարմիններից մեկի ղեկավարը, որը պետք է համակարգի աշխատանքները և պարբերաբար գա ու հաշվետվություն ներկայացնի։ Այս մասին «Ներքաղաքական զարգացումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասել է փաստաբան Արամ Օրբելյանը։
«Ճիշտ է, քաղաքական դաշտը բերում է նրան, որ ինքը, քաղաքական մեծամասնություն ունենալով, որոշակի լծակներ է ունենում նաև հակառակ ուղղությամբ՝ պառլամենտի նկատմամբ, բայց ինքնին շարունակում է մնալ պառլամենտի ենթակա մարմին»,- նշել է նա։
Օրբելյանը նաև անդրադարձել է զինված ուժերի կարգավիճակին՝ նշելով, որ դրանք ևս խորհրդարանի ենթակա մարմիններից են։ Նրա խոսքով՝ դա բխում է Անկախության հռչակագրից և Սահմանադրությունից։