Վարչապետը փողոցային բառապաշարով է հարցնում՝ որն է մեր ուժը, մինչդեռ մեր ուժը բանակի վերափոխումն է․ Նարեկ Կարապետյան

19 Մարտի 2026, 19:05

Քաղաքականություն

Այսօր ՀՀ վարչապետը փողոցային ձևով ու բառապաշարով հարցնում էր, թե որն է մեր ուժը։ Այս մասին տեսաուղերձում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Մեր ուժը մեր ծրագրերն են և այդ ծրագրերն իրականացնելու կամքը։ Մեր ուժը բանակի վերափոխումն է՝ 10,000 նոր անօդաչուներով, որը մեր տնտեսությունը կարող է ձգել։

Մեր ուժը հայկական հակաօդային պաշտպանության վերաստեղծումն է, որը կօգնի Հայաստանի օդը վերջապես ապահով պահել, որպեսզի ոչ մի անօդաչու սարք չհասնի մինչև Աբովյան։ Դա է մեր ուժը և մեր կամքը։ Մենք անելու ենք ամեն ինչ, որ հասնենք դրան»,- նշել է Կարապետյանը։

Հիմա եթերում