Վարդենիսում երկու պայմանագրային զինծառայող է պայթել ականի վրա. նրանց կյանքին վտանգ չի սպառնում
28 Նոյեմբերի 2025, 14:30
Վարդենիսում երկու պայմանագրային զինծառայող է պայթել ականի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Նշվում է, որ նրանք վնասվածքներ են ստացել ծառայողական պարտականությունների կատարման հետ կապ չունեցող հանգամանքներում։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
ՊՆ-ն հայտնել է նաև, որ մնացյալ հանգամանքների ճշտման ուղղությամբ պատկան մարմինները համապատասխան ուսումնասիրություններ են կատարում։