Վառելիքի համաշխարհային գների աճը կազդի Հայաստանում գնաճի վրա. ԿԲ նախագահ

15 Սեպտեմբերի 2026, 19:30

Քաղաքականություն

Վառելիքի համաշխարհային գների բարձրացումն իր ազդեցությունը կունենա Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում գնաճային ճնշումների վրա: Այս մասին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Ըստ ԿԲ ղեկավարի՝ միջազգային շուկայում նավթի գների անհամեմատ աճին հանգեցրել է Հորմուզի նեղուցով անցնող տանկերների քանակի էական նվազումը: Համաշխարհային շուկայում տիրող իրավիճակի մասին է վկայում նաև ԱՄՆ նավթի ռազմավարական պաշարների կտրուկ կրճատումը․ դրանք 700 միլիոն բարելից նվազել են՝ հասնելով 300 միլիոնի:

Անդրադառնալով տեղական շուկայի վրա համաշխարհային միտումների ազդեցությանը՝ ԿԲ նախագահն ընդգծել է, որ վառելիքի գնաճն արդեն իսկ նկատելի է ներհայաստանյան ցուցանիշներում:

«Սպառողական զամբյուղում բենզինի սպառման տեսակարար կշիռը կազմում է մոտավորապես 5 տոկոս: Այդ 5 տոկոսի աճն այս պահի դրությամբ էական է. մենք տեսնում ենք, որ բենզինի գինն այսօր հասել է 580–600 դրամի, ինչը նախորդ ամիսների համեմատությամբ զգալի տարբերություն է»,- նշել է Կենտրոնական բանկի ղեկավարը: