Վարորդական վկայականից զրկված քաղաքացիները պահանջում են համաներում

09 Ապրիլի 2026, 12:41

Կարծիք

Վարորդական իրավունքից զրկված մի շարք քաղաքացիներ հերթական բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց՝ խնդրելով համաներում կիրառել և վերականգնել իրեն վկայականները:

«Մենք բոլորս էլ ընտանիք ենք պահում, բայց հիմա աշխատելու հնարավորություն չունենք: Մենք դիմում ենք կառավարությանը, վարչապետին` մեր այս հարցին լուծում տալու խնդրանքով»,- նշել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Ներկաների խոսքով՝ շատերին հենց առաջին խախտման դեպքում զրկել են վարորդական իրավունքից՝ առանց զգուշացման։

«Մեզ ասում են 1 տարին լրանա, քննություն տվեք, 50 տարեկան մարդ եմ, ոնց գնամ նորից քննություն տամ, մենք ունենք վկայական, թող համաներում անեն և հետ վերադարձնեն մեր վկայականները»,- ասել է ակցիայի մեկ այլ մասնակից: