Վատիկանում մեկնարկած Եկեղեցական գերագույն ժողովի մասնակիցներն աղոթել են Արցախի համար

07 Հոկտեմբերի 2023, 20:00

Քաղաքականություն

Վատիկանում գումարված  Եկեղեցական գերագույն ժողովի  մասնակիցներն աղոթել են Արցախի, ինչպես նաև աշխարհում բոլոր այն պետությունների համար, որտեղ այժմ պատերազմներ են: Այս մասին գրում է Vatikan news լրատվական կայքը:

«Ողորմէ համայն աշխարհին և այն հողերուն, որոնք այժմ կը տառապին պատերազմներէ, անարդարութիւններէ, ցաւէ և բռնութիւններէ, յատկապէս մեր սուրբ հողերուն` Հայաստանին և Արցախին»,- ասվում է աղոթքում, որը գլխավորել է Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ, Գերաշնորհ Տէր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանը: