Վաղ թե ուշ գնալու են, ուղղակի պետք է պայքարենք․ Նարեկ Կարապետյան

27 Հունիսի 2026, 16:57

Քաղաքականություն

Մեր պրինցիպիալ դիրքի պատճառով է, որ այսօր կալանավորվածների 90%-ը մեր ուժի ներկայացուցիչներն են․ դա մի բանից է, որ չեն կարողանում պայմանավորվել մեզ հետ։ Այս մասին իրենց ընտրողների հետ հանիպմանն ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Այս ամեն ինչը մենք անում ենք, որ ունենանք ուժեղ երկիր, որ չամաչենք թույլ երկրի, քաղաքացի լինելուց։ 2018 թվին մեր ժողովրդի 90% էին մոլորեցրել, հետո՝ 60, հիմա՝ 50-ից քիչ․ վաղ թե ուշ գնալու են, ուղղակի պետք է պայքարենք»,- նշել է Կարապետյանը։