Վայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահ է նշանակվել Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը
02 Հոկտեմբերի 2026, 13:00
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ սույն թվականի հոկտեմբերի 1-ից Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանն ազատվել է համատեղության կարգով ստանձնած՝ Վայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռից։
Վայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը։