Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության եզրափակչում
29 Հոկտեմբերի 2026, 18:00
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի 2026 թվականի աշխարհի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը (65 կգ քաշային կարգ) փայլուն մեկնարկ է ունեցել՝ տանելով երեք անընդմեջ հաղթանակ։
Քառորդ եզրափակիչում 26-ամյա հայ ըմբիշը սենսացիոն հաղթանակ է տարել մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկի՝ համաշխարհային դասակարգման աղյուսակի առաջատար, իրանցի Ռահման Ամուզադ Խալիլիի նկատմամբ։
Գոտեմարտի ելքը վճռվել է ավարտից ընդամենը 4 վայրկյան առաջ. մինչ այդ Թևանյանը մրցակցին զիջում էր 1:2 հաշվով։