Վազգեն Թևանյանը` ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25 Ապրիլի 2026, 20:46
Վազգեն Թևանյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ հաղթելով ադրբեջանցի մարզիկին։
Բրոնզե գոտեմարտում Թևանյանը 7-0 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ռաշիդ Բաբազադեին ու նվաճեց բրոնզե մեդալ:
Թևանյանի համար սա երրորդ մեդալն է Եվրոպայի առաջնություններում. նախկինում նա նվաճել էր ոսկի և բրոնզ: