Վեհափառ Հայրապետի և 6 եպիսկոպոսների գործով Երևանի դատարանը դիմել է Վճռաբեկ դատարան

03 Սեպտեմբերի 2026, 17:18

Քաղաքականություն

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործի ընդդատության հարցը լուծելու համար:

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ դատարանը դիմումը ներկայացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով։

Օրենքի համաձայն՝ վարույթն ըստ ընդդատության ստացած դատարանը մինչև նախնական դատալսումներ նշանակելն իրավասու է որոշմամբ վիճարկել դրա ընդդատությունը: Նման դեպքերում հարցը հնգօրյա ժամկետում վերջնականապես լուծվում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի որոշմամբ: