Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թվում կան հայեր

25 Հունիսի 2026, 22:10

Հայեր

Վենեսուելայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով տուժածների թվում կան հայեր։ Այս մասին հայտնել են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության մամուլի ծառայությունից։

Հայ համայնքի մի քանի ներկայացուցիչներ ստացել են վնասվածքներ, կան նաև անհետ կորածներ։

Հաղորդվում է նաև, որ ավերվել են երկու հայկական ընտանիքների տներ։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն մշտական կապի մեջ է Վենեսուելայի հայկական թեմի հետ։