Վենետիկի Մխիթարյան միաբանությունն անվերապահ աջակցություն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն
30 Հունիսի 2025, 16:12

Վենետիկի Մխիթարյան միաբանությունն անվերապահ աջակցություն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն։
«Հայոց եկեղեցին դարեր շարունակ իր կաթողիկոսների գլխավորությամբ, հայրենասիրական ոգով և ազգանվեր ինքնազոհությամբ առաջնորդել է հայ ազգին՝ նավարկելով պատմության մութ ու փոթորկալից արհավիրքների մեջ, հայ ազգի գոյատևումն ապահովվել է՝ ի հեճուկս ոխերիմ թշնամիների։ Աշխարհասփյուռ հայերի համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հավատի օրրան է, հույսի փարող, գոյատևման հենարան և կայունության երաշխիք։
Մեր անդադար աղոթքներն ենք ուղղում Հիսուս Փրկչին, Սուրբ Աստվածածնին, մեր հայր Գրիգոր Լուսավորչին, բոլոր կաթողիկոսներին և Մխիթար Սեբաստացուն՝ խնդրելով անսասան պահել Կաթողիկոսական աթոռը և պաշտպանել հայ ժողովրդին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մխիթարյանները հայ հոգևորականների միաբանություն է, որը հիմնադրվել է 1701 թվականին՝ Մխիթար Սեբաստացի վանականի կողմից։ 1717 թվականից ի վեր նրանց հիմնական կենտրոնը գտնվում է Վենետիկի մոտակայքում՝ Սան Լազարո (Սուրբ Ղազար) կղզում, որը գործում է մինչ օրս։ Ավելի ուշ կազմակերպության մի մասը հաստատվել է Վիեննայում, որտեղ ևս շարունակում է գործել։ Սուրբ Ղազար կղզին դարձել է հայկական կրթության և մշակույթի վերածննդի առանցքային կենտրոն։ Մխիթարյանները նշանակալի դեր են խաղացել հայ բանասիրության և եկեղեցա-ֆեոդալական գրականության զարգացման գործում։