Վերականգնեք գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան
14 Օգոստոսի 2026, 14:17
«Գյուղատնտեսության ոլորտում առկա խորքային խնդիրներն ու հսկայական պոտենցիալը պահանջում են պետական համակարգված մոտեցում և շուտափույթ լուծումներ»,- այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանն ունի հսկայական պոտենցիալ և եզակի կլիմայական բազմազանություն, ինչը թույլ է տալիս աճեցնել բազմատեսակ մշակաբույսեր։
Հարություն Մնացականյանը հորդորել է օր առաջ վերաբացել Գյուղատնտեսության նախարարությունը։ Ըստ նրա՝ միայն մասնագիտացված նախարարությունը կարող է արդյունավետորեն համակարգել ոլորտի աշխատանքները։