Վերին Լարս տանող ճանապարհը փակ է բեռնատարների համար
23 Փետրվարի 2024, 12:27
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/02/23121642/17366676_0_167_1601_1067_1920x0_80_0_0_321dcc705dfe0c7c63cea0802bd8ec80.jpg.webp)
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը փակ է բեռնատարների համար։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
«Ձյան պատճառով Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է երթևեկությունը կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար», — ասվում է հաղորդագրության մեջ:
Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը բաց է մարդատար ավտոմեքենաների համար:
Վրաստանի ռազմական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը և Վրաստանը Ռուսաստանի հետ։