Վիկտորյա Աղանուր. հայկական ծագմամբ իտալացի բանաստեղծուհին
28 Հոկտեմբերի 2023, 15:25
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Վիկտորյա Աղանուրը հայկական ծագմամբ իտալացի բանաստեղծուհի է։ Նա անվիճելի տեղ է զբաղեցնում Իտալիայի ամենահայտնի գրողների շարքում։
Աղանուրը ծնվել է 1855 թվականին Իտալիայի Պադուա քաղաքում, հայ Էդուարդ Աղանուրի և իտալուհի Ջուզեպինա Պաչինիի ընտանիքում։ Էդուարդ Աղանուրը սերում էր հին հայկական տոհմից։
Աղանուրների ընտանիքը ակտիվ մասնակցություն է ունեցել Սուրբ Ղազար կղզու հայկական վանքի կյանքին՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերելով գրքերի հրատարակմանը։
Ապագա գրողը մեծացել է Պադուայի «Հայերի տանը», որտեղ հաճախ էին հյուրընկալվում Եվրոպայի ամենահայտնի մարդիկ՝ գրողներ, արտիստներ, գիտնականներ և գործարարներ:
Առաջին բանաստեղծությունները երիտասարդ հայուհին հրատարակել է 1876 թվականին։ Հրապարակումներն ուղեկցվում էին գեղեցիկ նկարազարդումներով, որոնք նկարել էր նրա քույրը՝ Ելենան։
Բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որը կոչվում է «Հավերժական լեգենդ», լույս է տեսել 1900 թվականին: Գիրքը գերազանցել է բոլոր սպասելիքները և լայն ճանաչում ու համբավ բերել Աղանուրին։