Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինն ընդունել են բազմաբևեռ աշխարհի ձևավորման մասին հռչակագիր
20 Մայիսի 2026, 11:30
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ընդունել են բազմաբևեռ աշխարհի ձևավորման մասին համատեղ հռչակագիր։ Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն։
Երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել այսօր՝ Պեկինում Պուտինի և Սի Ծինփինի բանակցություններից հետո։
Հանդիպման արդյունքներով առաջնորդներն ընդունել են համատեղ հայտարարություն՝ գործընկերության հետագա ամրապնդման և ռուս-չինական հարաբերությունների խորացման վերաբերյալ։ Դրան զուգահեռ Պուտինն ու Սի Ծինփինը ստորագրել են ևս մեկ հայեցակարգային փաստաթուղթ՝ բազմաբևեռ աշխարհի և նոր տիպի միջազգային հարաբերությունների ձևավորման մասին համատեղ հռչակագիրը։