Վլադիմիր Պուտինը «Մայր-հերոսուհի» կոչմանն է արժանացրել 11 երեխաների մայր Ալինա Ղուկասյանին
10 Մայիսի 2026, 21:10
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն Սամարայի մարզից Ալինա Ղուկասյանին՝ ընտանիքի ինստիտուտի ամրապնդման և երեխաների դաստիարակության ոլորտում մեծ վաստակի համար շնորհվել է «Մայր-հերոսուհի» կոչումը:
Ալինա Ղուկասյանը 11 երեխաների մայր է։ Սոցիալական հիմնադրամը արագորեն սահմանել է երկրի այս նշանավոր մայրերի համար նախատեսված աջակցման միջոցառումները։ Նախևառաջ դա ամսական դրամական վճարն է, որը հիմնադրամը ձևակերպում է ավտոմատ կերպով՝ կոչման շնորհման օրվանից սկսած։ Վճարի չափը կազմում է ամսական 76,5 հազար ռուբլի։
Սոցիալական հիմնադրամում «Մայր-հերոսուհիներին» նաև տրամադրվում է լրացուցիչ նյութական ապահովում՝ առանձնահատուկ ձեռքբերումների և վաստակի համար։ Դրա չափը կազմում է ամսական 39,1 հազար ռուբլի, և այն նշանակվում է դիմումի հիման վրա՝ կենսաթոշակի անցնելուց հետո։