Վլադիմիր Պուտինը պարգևատրել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Նունե Ասատրյանին
24 Ապրիլի 2026, 00:00
Կրեմլի Եկատերինյան դահլիճում տեղի է ունեցել բռնցքամարտի աշխարհի չեմպիոնների և Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչների պետական պարգևների հանձնման արարողությունը։
Պարգևատրվածների թվում էր աշխարհի չեմպիոն, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ Նունե Ասատրյանը։ Նրան հանձնվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան։
Արարողության ընթացքում Վլադիմիր Պուտինը Նունե Ասատրյանին երջանիկ մայրություն է մաղթել ․ «Հուսով եմ, որ դուք երջանիկ մայր կլինեք»։