Վրաստանը հերքել է տեղեկությունները, թե հայկական գյուղմթերքը երկրի տարածքով արտահանվում է ՌԴ
19 Հունիսի 2026, 15:49
Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը հերքել է մամուլում տարածված տեղեկությունները, համաձայն որոնց՝ հայկական գյուղատնտեսական արտադրանքը, մասնավորապես ելակը, Վրաստանի տարածքով մատակարարվում է Ռուսաստան։ Այս մասին հայտնել է «Sputnik Georgia»-ն։
«Նախարարությունը կտրականապես մերժում է հայկական լրատվամիջոցի կողմից տարածված այն տեղեկությունը, թե հայկական արտադրանքի ծագումը փոխվում է, և բեռները Ռուսաստանի տարածք են ներմուծվում մեկ այլ հարևան երկրի անվան տակ՝ հետագա վերաարտահանման նպատակով։ Նման հրապարակումները կրում են շահարկումային բնույթ, չեն համապատասխանում իրականությանը և կարող են վնաս հասցնել երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններին»,- նշվում է նախարարության հայտարարության մեջ։
Գերատեսչությունը նաև մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, որ Վրաստանը ներքաշվում է հարևան երկրում ընթացող քաղաքական պայքարի նման կոպիտ դրսևորումների մեջ։