Վրաստանի հայերը բարձրացել են Էլբրուսի արևմտյան գագաթը
21 Օգոստոսի 2026, 16:00
Ախալքալաքի հայ համայնքի ներկայացուցիչներ Մարտին Մուրադյանն ու Գևորգ Պետրոսյանը, ինչպես նաև Նինոծմինդայի բնակիչ Երվանդ Սավոյանը բարձրացել են Էլբրուսի արևմտյան գագաթը, որի բարձրությունը ծովի մակարդակից 5642 մետր է։

Էլբրուսը Կովկասում գտնվող շերտահրաբուխ է և Ռուսաստանի ամենաբարձր լեռնագագաթը։ Այն ընդգրկված է աշխարհի յոթ մասերի ամենաբարձր գագաթներն ընդգրկող «Յոթ գագաթներ» ցանկում։
