Վրաստանի հայկական եկեղեցիները նշել են Բուն Բարեկենդանը
03 Մարտի 2025, 15:53

Վրաստանի հայկական եկեղեցիները նշել են Բուն Բարեկենդանը: Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմում և Ջավախքի հայկական եկեղեցիներում տոնը նշվել է մեծ հանդիսավորությամբ, գրում է jnews-ը։ ge.
Հայ Առաքելական Եկեղեցին այս տարի Մեծ պահքի սկիզբը նշանավորող Բուն Բարեկենդանը նշել է մարտի 2-ին, եկեղեցիներում պատարագներ են մատուցվել։ Իսկ մարտի 3-ին սկսվել է Մեծ Պահքը։
Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդարանի աջակցությամբ և «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի մասնակցությամբ, հավարտ կիրակնօրյա Սբ. Պատարագի, «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան դահլիճում մեծ շուքով նշվեց Բուն Բարեկենդանը։ Տոնական միջոցառման ընթացքում օրհնվեցին ղափամայով, հայկական հալվայով, քաղցր փլավով, փոխինդով, խմորեղենով և այլ բարիքներով զարդարված սեղանները։