Վրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը

14 Մայիսի 2024, 16:44

Քաղաքականություն

Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ հավանություն է տվել, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծին: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն։

84 պատգամավոր կողմ է քվեարկել իշխող «Վրացական երազանք» կուսակցության աղմկահարույց նախաձեռնությանը, չնայած երկրի տասնյակ հազարավոր քաղաքացիների բողոքի ակցիաներին և Վրաստանի միջազգային գործընկերների քննադատությանը։ Դեմ է քվեարկել 30 ընդդիմադիր։

Հիմա եթերում