Վրաստանն արտաքսել է 113 օտարերկրացու, այդ թվում ՝ Հայաստանի քաղաքացիների

12 Օգոստոսի 2026, 22:10

Քաղաքականություն

Վրաստանի ՆԳՆ միգրացիոն վարչության և համապատասխան ստորաբաժանումների համատեղ գործողությունների արդյունքում վերջին օրերին Վրաստանից արտաքսվել է 113 օտարերկրյա քաղաքացի։

Գերատեսչության փոխանցմամբ՝ Միգրացիայի դեպարտամենտի իրականացրած համալիր գործողությունների արդյունքում երկրից արտաքսվել են Թուրքիայի, Թուրքմենստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Հայաստանի, Չինաստանի, Քենիայի, Կուբայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Եգիպտոսի, Եթովպիայի, Հորդանանի, Նեպալի, Նիգերիայի, Պակիստանի, Թաիլանդի և այլ երկրների ընդհանուր առմամբ 113 քաղաքացիներ։

Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց մուտքը երկիր արգելվել է։