Վրաստանում 3.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
04 Սեպտեմբերի 2026, 20:40
Վրաստանում սեպտեմբերի 4-ին երկրաշարժ է տեղի ունեցել։
Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ 3.1 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Գորի քաղաքի տարածքում՝ Թբիլիսիից մոտ 53 կմ հեռավորության վրա։
Կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են տեղական ժամանակով ժամը 11:55-ին։