Վրաստանը՝ ՀՀ ԶԼՄ-ների՝ դեպի Նովոռոսիյսկ ծովային բեռնափոխադրումների մեկնարկի մասին

23 Մայիսի 2023, 11:40

Տնտեսություն և Բիզնես

Վրաստանի Բաթումից Նովոռոսիյսկ կանոնավոր ծովային բեռնափոխադրումների մեկնարկի մասին լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտնում է Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը։

«Հայկական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն ապրիլին Բաթումից Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաք կանոնավոր բեռնափոխադրումներ սկսելու մասին մտացածին է և չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է սոցիալական ցանցում գործակալության պաշտոնական էջում տեղադրված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ սոցցանցերում Հայաստանի էկոնոմիկայի նախարարության էջում հաղորդագրություն էր հայտնվել, որ Բաթումի-Նովոռոսիյսկ երթուղով բեռների ծովային փոխադրումներ են սկսվել։ Նշվել է, որ իրականացվել է բեռնարկղերի ծովային փորձնական փոխադրում։ Տեղեկությունը տարածել են տեղական լրատվամիջոցները։