Վրաստանը հրաժարվել է ԵՄ-ին անդամակցելու բանակցություններից և եվրոպական դրամաշնորհներից
28 Նոյեմբերի 2024, 19:20
Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից մինչև 2028 թվականը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
«Մենք որոշել ենք օրակարգում չդնել Եվրամիության հետ բանակցությունների բացման հարցը մինչև 2028 թվականի ավարտը։ Նաև մինչև 2028 թվականի ավարտը մենք հրաժարվում ենք Եվրամիության կողմից ցանկացած բյուջետային դրամաշնորհներից», – ասել է Կոբախիձեն ։