Վրաստանը հրաժարվել է ԵՄ-ին անդամակցելու բանակցություններից և եվրոպական դրամաշնորհներից

28 Նոյեմբերի 2024, 19:20

Քաղաքականություն

Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից մինչև 2028 թվականը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Մենք որոշել ենք օրակարգում չդնել Եվրամիության հետ բանակցությունների բացման հարցը մինչև 2028 թվականի ավարտը։ Նաև մինչև 2028 թվականի ավարտը մենք հրաժարվում ենք Եվրամիության կողմից ցանկացած բյուջետային դրամաշնորհներից», -ասել է Կոբախիձեն։