Վրաստանը կարող է դառնալ ԵՄ էլեկտրաէներգիայի մատակարարման տարանցիկ հանգույց
13 Օգոստոսի 2026, 23:40
Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և Բուլղարիան քննարկել են դեպի Եվրոպա տանող նոր էլեկտրաէներգետիկ միջանցքի ստեղծման հարցը։
Ինչպես հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Ինգա Փխալաձեն, կողմերը բանակցում են դեպի ԵՄ երկրներ էլեկտրաէներգիայի մատակարարման ցամաքային երթուղի գործարկելու շուրջ։
Նրա խոսքով՝ այս նախագիծը թույլ կտա Վրաստանի տարածքով էլեկտրաէներգիա մատակարարել Եվրոպա, ինչը ոչ միայն կամրապնդի երկրի էներգետիկ համակարգը, այլև նոր հնարավորություններ կստեղծի տեղական բիզնեսի համար։