Վրաստանը պատրաստ է մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Մակա Բոչորիշվիլի
27 Փետրվարի 2026, 13:20
Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին դրական է գնահատել ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և ընդգծել այդ երկխոսությանը ակտիվորեն մասնակցելու Թբիլիսիի պատրաստակամությունը։
«Վրաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որն ունի ելք դեպի ծով։ «Միջին միջանցք»-ի համատեքստում անտեսել դրա նշանակությունը սխալ է»,- նշել է Բոչորիշվիլին։