Վրաստանը վտարել է 67 օտարերկրյա քաղաքացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների

18 Օգոստոսի 2026, 23:20

Քաղաքականություն

Վրաստանի ՆԳՆ միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները վերջին օրերին երկրից վտարել են 67 օտարերկրյա քաղաքացու, որոնց թվում են նաև Հայաստանի քաղաքացիներ։ Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Վրաստանից վտարվածների թվում են Հայաստանի, Բելառուսի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Կուբայի, Չինաստանի, Լիբանանի, Մոլդովայի, Նեպալի, Նիգերիայի, Պակիստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Շրի Լանկայի, Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներ։

Վտարված անձանց արգելվել է մուտք գործել Վրաստան։

Վրաստանում վերջին շրջանում ակտիվացել է ապօրինի միգրացիայի դեմ պայքարը։ Երկրի խորհրդարանը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը՝ պարզեցնելով օտարերկրյա քաղաքացիների արտաքսման, ինչպես նաև նրանց նկատմամբ ստուգումների և խուզարկությունների իրականացման ընթացակարգերը։

Վրաստանի ՆԳՆ-ն պարբերաբար հայտնում է երկրից տասնյակ օտարերկրյա քաղաքացիների վտարման մասին։