Վստահ եմ՝ հունիսի 7-ին սկսելու ենք մեր արժանապատվությունը վերականգնելու գործընթացը․ Աննա Գրիգորյան
11 Մայիսի 2026, 19:10
«Ես ուզում եմ, որ այս ընտրություններով վերականգնվի հայ ժողովրդի արժանապատվությունը»,- այս մասին Իջևանում քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ ժողովուրդը, որը տվել է Նարեկացի, Խորենացի, Նժդեհ ու Անդրանիկ, չի կարող ներկայացված լինել այնպիսի ղեկավարով, ում նայելուց ամոթ ես ապրում։
«Մենք արժանի չենք նման ղեկավարի։ Հայ ժողովուրդն արժանի է, որ թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս գլուխը բարձր քայլի։
Ես վստահ եմ, որ հունիսի 7-ին սկսելու ենք մեր արժանապատվությունը վերականգնելու գործընթացը։ Հայ ժողովրդի ճակատագրական սխալը եղել է Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելը։ Բայց այդ ճակատագրական սխալը փոխելու հնարավորություն ունենք, և ես վստահ եմ, որ մենք միասին դա կարող ենք անել»,- նշել է Աննա Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։