Վստահ եմ, որ Սպերցյանը կկարողանա փոխարինել Մխիթարյանին «Ինտերում»․ Կամոցի

07 Ապրիլի 2024, 16:00

Սպորտ

Իտալացի ֆուտբոլիստ Ֆրանկո Կամոցին նշել է, թե ով կարող է փոխարինել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին «Ինտերում»։

«Վստահ եմ, որ Սպերցյանը կկարողանա փոխարինել Մխիթարյանին «Ինտերում»։ Նա կատարյալ տարբերակ է: Էդուարդն ունի բոլոր որակները, որպեսզի այնտեղ հաջողության հասնի», — Կամոցիի խոսքը մեջբերում է РБ Спорт-ը։

Էդուարդ Սպերցյանը Կրասնոդարի ակումբի սան է։ Այս մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 23 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: