Վյաչեսլավ Մանուչարովի ներկայացման պրեմիերան՝ Մոսկվայում

12 Մարտի 2025, 20:20

Մշակույթ

Մոսկվայի «Неформат» թատրոնի բեմում կայացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Վյաչեսլավ Մանուչարովի «Ճակատագիր փոխանակմամբ» ներկայացման պրեմիերան։

Այն թատրոնի գեղարվեստական ղեկավար Միխայիլ Բարշչևսկու և Պավել Ստեպանովի միստիկ թրիլլերն է։

Թրիլլերը հանդիսատեսին հնարավորություն է տալիս գտնել ճիշտ պատասխաններ ընկերության, փողի և այս աշխարհում մարդու ճակատագրի վերաբերյալ կարևոր հարցերի մասին: