Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Բուդապեշտ-Երևան-Բուդապեշտ երթուղով

28 Փետրվարի 2024, 21:26

Տնտեսություն և Բիզնես

Wizz Air ավիաընկերությունը հունիսի 17-ից գործարկելու է Բուդապեշտ-Երևան-Բուդապեշտ երթուղով չվերթերը: Այդ մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին: