World Athletics-ը թույլ է տվել ռուսաստանցի վազորդուհի Նինա Զարինային հանդես գալ Հայաստանի համար

21 Ապրիլի 2024, 11:15

Սպորտ

Լոս Անջելեսի մարաթոնի 2021 թվականի բրոնզե մեդալակիր Նինա Զարինան աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի (World Athletics) կողմից ստացել է միջազգային մեկնարկներում Հայաստանի համար հանդես գալու թույլտվություն: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են World Athletics-ից։

Մարզուհին Հայաստանը ներկայացնելու իրավունք ունի 2024 թվականի ապրիլի 5-ից: Նինան, ով 2012 թվականին սկսել է պրոֆեսիոնալ կերպով զբաղվել երկար տարածություններով, 37 տարեկան է։ 2019 թվականի դեկտեմբերից մարզուհին բնակվում է ԱՄՆ-ում։

World Athletics-ի տվյալներով՝ Զարինան վերջին անգամ մեկնարկի է դուրս եկել 2022 թվականի հոկտեմբերին, երբ Չիկագոյի մարաթոնի ավարտին ցույց է տվել 17-րդ արդյունքը։ Ռուսաստանում Նրա վերջին ելույթը տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերին, այն ժամանակ նա դարձավ 9-րդը Մոսկվայի մարաթոնում։